Իսրայելի կողմից Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային հարձակման ընդլայնմանը զուգահեռ՝ լարվածությունը շարունակում է բարձր մնալ Իսրայելի հյուսիսային սահմանին: Իսրայելական բանակի և հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» զինյալների միջև կրակը շարունակվում է: Սահմանին մոտ գտնվող բազմաթիվ համայնքներից տարհանել են խաղաղ բնակիչներին: Սիրիայի պետական հեռուստատեսությունն էլ այսօր հայտնել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դարաայի ուղղությամբ: Իսրայելի զինվորականները նաև ակտիվացրել են գործողությունները Հորդանան գետի Արևմտյան ափում իսլամիստական խմբավորումների դեմ՝ սպանելով բազմաթիվ պաղեստինցիների և ձերբակալելով հարյուրավորներին:
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: