Հայաստանի անկախության տարիներին ՀՀ ոստիկանությունը երբեք միանվագ այդպիսի ներդրում չի ունեցել: Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, 6 մլրդ դրամը՝ ԱՄՆ-ից, և 3 մլրդ դրամը՝ ԵՄ-ի կողմից։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ արձանագրեմ, որ պարեկային ոստիկանության ձևավորման ընթացքում մեզ շատ կարևոր աջակցություն են ցույց տվել նաև ՌԴ մեր գործընկերները, որոնք Սևանում ջրային [պարեկային] ծառայության համար նվիրաբերել են երկու մոտորանավակ»,- ընդգծեց վարչապետը: