Ի հեճուկս բազում մարտահրավերների՝ Հայաստանը կարողացել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, հայտարարել է վարչապետն այսօր Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024-ի բյուջեի նախագիծը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա հնարավոր է եղել կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շնորհիվ ու ներկայացրել, թե որքան է աճել բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: