Հոկտեմբերի 29-31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում է երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:
«Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա ամրապնդելու և կապերն ընդլայնելու համար: Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման գործընթացը, զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կկանխի ապօրինի միգրացիան»,- նշված է հաղորդագրության մեջ: