Հոկտեմբերի 29-ին Թուրքիան նշել Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ուղերձում շնորհավորել է երկրի քաղաքացիներին և նշել.
«Թուրքիան այսօր մի երկիր է, որը տարածաշրջանում և աշխարհում օգնություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա, Թուրքեստանից մինչև Պաղեստին։ Որտեղ ճնշված ու կարիքավոր մարդ լինի, Թուրքիան օգնության կգա նրան: Մենք մեր այդ գործելակերպն ավելի վաղ ցույց ենք տվել Կորեայում, Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում և ամենավերջում՝ Ղարաբաղում։ Այսօր էլ միևնույն խելամիտ դիրքորոշումն ենք դրսևորում Պաղեստինի և Գազայի համար»,- հայտարարել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ շաբաթ օրը Ստամբուլում տեղի ունեցած Պաղեստինին սատարող հանրահավաքին մասնակցել է մոտ 1,5 մլն մարդ և ընդգծել, որ այդ մեծ հանրահավաքը Պաղեստինին Թուրքիայի աջակցության մի մասն էր։