Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը, որպես ընկերությունների խմբի մաս, որը ներառում է նաև BP (BP.L) և NewMed-ը, լիցենզիա է ստացել իսրայելական Լևիաթան հանքավայրի հյուսիսային հատվածում գազի հետախուզման համար, հայտնում է Իսրայելի էներգետիկայի նախարարությունը։
Գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 12 լիցենզիա է տրվել վեց ընկերության՝ երկրի Միջերկրական ծովի ափերի մոտ բնական գազի հետախուզման համար՝ ավելի մեծ մրցակցություն ստեղծելու և մատակարարների դիվերսիֆիկացման նպատակով:
«Հաղթող ընկերությունները պարտավորվել են առաջիկա երեք տարվա ընթացքում աննախադեպ ներդրումներ կատարել բնական գազի հետախուզման մեջ, ինչը, հուսով ենք, կհանգեցնի բնական գազի նոր հանքավայրերի հայտնաբերմանը»,- ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը:
Լիցենզիան ուժի մեջ է երեք տարի՝ մինչև յոթ տարի երկարաձգելու հնարավորությամբ՝ կախված առաջընթացից։
Մի քանի տարի առաջ SOCAR-ը մասնակցել է Իսրայելում էներգառեսուրսների հետախուզմանը, որը հաջողությամբ չի պսակվել։