2023 թ. Երևանում հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 23 մանկապարտեզ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
***
Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. կկառուցվի շուրջ 4.6 կմ կոյուղագիծ: Ծրագրի շուրջ 50%-ն արդեն կատարված է:
***
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Գործընթացի արդյունքում առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն:
***
Առևտրի և ծառայությունների վարչության կողմից նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 14 բենզալցակայան:
***
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագ արձագանքել: