Հայաստանում 2024 թվականին իրական աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում։ Այդ մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հույս հայտնեց, որ դրական միտումները, որոնք արձանագրվում են աշխատանքի շուկայում, կշարունակվեն նաև 2024 թվականին։
«Բարձր տնտեսական աճի պայմաններում 2023 թվականին կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ՝ համապատասխանաբար 5,5 և 13,6 տոկոսով։ Իսկ 2024 թվականին աշխատավարձերը կբարձրանան 8.8 տոկոսով, վարձու աշխատողների թիվը կավելանա 2.7 տոկոսով»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով զբաղվածության աճի տվյալներին՝ նախարարը նշեց. «2023 թվականին ունենք 3,2 տոկոս զբաղվածության աճ, 2024 թվականին կլինի 1,4 տոկոս աճ։
Գործազրկության մակարդակը կնվազի՝ հասնելով 12,3 տոկոսի»։