Ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք անցել ենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման գործնական փուլ: Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հիմա ունեմ վստահություն, որ մենք այդ ծրագիրը կիրականացնենք: Ինչո՞ւմ է այդ վստահությունը, որովհետև մենք ունենք տարածք, ունենք արդեն իսկ իրականացվող ճարտարապետական աշխատանքներ և արդեն իսկ ունենք գերմանական ճարտարապետական ընկերություն, որը կիրականացնի գլխավոր հատակագծի պատրաստման աշխատանքները հայաստանյան գործընկերների հետ համատեղ»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ 2024 թվականին պատրաստ կլինի առանցքային հատակագիծը: