Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
«Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին. Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր ունեցողների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքային էական աշխատանք է տարվել:
«Վերազինման և վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների, և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասաց վարչապետը: