Հայաստանի ռազմավարական դաշնակցի ուժերը Լեռնային Ղարաբաղում, պարզվում է, ոչ միայն չեն իրականացրել իրենց անմիջական պարտավորությունը ու չեն ապահովել հայերի անվտանգությունը, այլև ուրիշի դժբախտության վրա հարստանալու բավականին հաջողված փորձեր են արել:
ԼՂ-ից բռնի տեղահանված հայերը առասպելական թվերով առևտրի բազմաթիվ օրինակների մասին են պատմում: Ու դա, վստահաբար, ամենամեծ հիասթափությունը չէ:
Ռուս խաղաղապահները չկարողացան այնպես անել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի՝ հրադադար ենթադրող հայտարարությունից հետո ադրբեջանցիները ԼՂ-ում հայ չսպանեն, նոր տարածքներ չգրավեն, չկարողացան այնպես անել, որ ԼՂ-ում գոնե մի քանի հազար հայ մնա ու հիմա իրենց այնտեղ գտնվելուն ինչ-որ բացատրություն լինի, բայց այս երեք տարվա ընթացքում կարողացան այնպես անել, որ Ռուսաստանին անվերապահորեն վստահող և հավատացող արցախցիներն անգամ դառնությամբ խոսեն նրանց մասին:
Թե ինչպես էր ԼՂ-ն խոպան դարձել ռուսաստանցի սպաների համար, արցախցիները պատմել են Իրինա Մկրտչյանին: