Հայաստանի բռնցամարտի պատանեկան հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով եզրափակչում է։
Երևանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի։
Մեր բոլոր բռնցքամարտիկները գեղեցիկ հաղթանակներ են տոնել, և եզրափակիչի բոլոր 13 քաշային կարգերում Հայաստանը կունենա ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ պատանիների աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 22-ին: