Սեփական ձախողումներն ու գործընկերային պարտավորությունների չկատարումն արդարացնելու համար Մոսկվան անցել է բացահայտ սադրանքի:
Մի երկրում, որտեղ մամուլը պետական տոտալ վերահսկողության տակ է, պետական հեռուստաալիքը ծաղրում է դաշնակից երկրի լեգիտիմ ղեկավարին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու կարեկցանքով խոսում հասարակության ու ժողովրդի մասին, որը, ըստ նրանց, պարզապես խաբված է:
Կրեմլից թելադրվող մեթոդական ձեռնարկով աշխատող լրատվամիջոցների մոտ, սակայն, պրոպագանդան արդեն այնքան լավ չի ստացվում, որ, մասնագետների կարծիքով, հակառակ ազդեցությունն է թողնում: Հայաստանցի ու ռուսաստանցի՝ փոքր տրամաչափի հյուրերով հաղորդման ընթացքում մանիպուլյացիաներն արվում են մեծ ու փոքր ստեր, սխալներ թույլ տալով:
Ենթադրաբար շատ ծախս պահանջած, բայց էժանագին ներկայացում հիշեցնող հաղորդմանը, թերևս կարիք չլիներ մեր եթերով անդրադառնալու, եթե այն հեռարձակված չլիներ հայաստանցիներիս համար:
Ռուս պրոպագանդիստների աշխատանքի գնահատականը՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: