Անցած գիշեր իսրայելական բանակի հավելյալ ուժերը մուտք են գործել Գազայի հատվածի հյուսիս ու միացել նրանց, որոնք արդեն գործում են այնտեղ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին:
«Գիշերը ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է Գազայի հատված ցամաքային մուտքը: Նրանք (հավելյալ ուժերը-խմբ.) միացել են նրանց, որոնք արդեն այնտեղ կռվում են: Ցամաքային մանևրները Գազայի հատվածի հյուսիսում շարունակվում են: Մենք առաջ ենք շարժվում պատերազմի փուլերով՝ պլաններին համապատասխան»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ ընդլայնում է գործողությունները Գազայի հատվածի տարածքում: