Այսօր Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 600 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս ծառայությունից օգտվել է շուրջ 2600 պացիենտ:
Ծրագրում ընդգրկվելու հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում և Գյումրու ԲԿ-ում: