Այս շաբաթը, բացառությամբ Վրաստանի, տարածաշրջանի մյուս երկրների գլխավոր դիվանագետներն սկսեցին Թեհրանում: «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումն առաջինից մոտ երկու տարի հետո կազմակերպվեց: Ու եթե Բաքուն հայ-ադրբեջանական բանակցություններն արևմտյան հարթակներում չանցկացնելու հնարավորություն էր տեսնում, Երևանը հստակ հասկացրեց՝ ձևաչափին մասնակցում է այն օրակարգով, որի համար ստեղծվել էր հարթակը՝ բացառապես տարածաշրջանի զարգացման հնարավորությունները քննարկելու, ոչ թե հակամարտություններն այդտեղ լուծելու ակնկալիքով:
Ինչո՞ւ է կարևոր Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումներն արևմտյան հարթակներում շարունակելու միտումը: Բաքուն այդ ձևաչափով ստանձնել է որոշակի պարտավորություններ ու հիմա հարթակի փոփոխության փորձով աշխատում է ձերբազատվել դրանցից, բացի այդ, «3+3»-ում է Թուրքիան՝ Ադրբեջանի գլխավոր հովանավորը, ներգրավված է Ռուսաստանը, որի շահերը վերջին շրջանում շատ են համընկնում Բաքվի շահերի հետ:
Կենսունա՞կ ձևաչափ է արդյոք «3+3»-ը և հավակնո՞ւմ է փոխարինել հայ-ադրբեջանական՝ Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններին, Իրինա Մկրտչյանն է պարզել: