Աշիկ Գրիգորյանի գլխավորած ընտրանին Վրաստանից հայրենիք է վերադառնում հարուստ ավարով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները Փոթի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում նվաճել են 13 մեդալ՝ 6 ոսկի, 7 արծաթ:
Նշվում է, որ առջևում Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որից սպասելիքները մեծ են: