Իսկ այս ընթացքում, Հայաստանի իրավապահ համակարգը փորձում է հաշվել ու դեռ չի կարողանում պարզել, թե ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով քանի մարդ է զոհվել, միայն հայտնի է, որ թիվն անցնում է 200-ը: Քննչական կոմիտեն իր պատմության ընթացքում, թերևս ամենաշատ տուժող ունեցող գործն է քննելու. այդպիսի կարգավիճակ է տրվելու բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախցու:
Մարդիկ սպանվել են ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլև մահացել են հարձակման հետևանքով հարկադրաբար գաղթելու ճանապարհին: Այդքան մոտ Հայաստան անցնելու ճանապարհը չի հաղթահարել 64 մարդ: Մի կերպ փրկվածները պատմել են երեխաների, անպաշտպան բնակչության նկատմամբ վայրագությունների ու դաժան սպանությունների մասին: Ադրբեջանական բանտերում հիմա առնվազն 56 հայ կա:
Հայաստանում նախաձեռնված քրեական վարույթից բացի, մեր երկիրն արդարադատություն է ակնկալում աշխարհից ու արդեն դիմել է ՄԻԵԴ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան