Հանրապետության վերջին չորս մարզում ծառայության են անցնել պարեկները: Աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին մարզերում մասնակցել է վարչապետը, ողջույնի իր խոսքում ընդգծել՝ Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ պետությունը ցանկանում է փոխել քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծառայության հիմնադրման համար ծախսվել է 29 մլրդ դրամ, որին աջակցել են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Կառավարության ղեկավարը Եղեգնաձորում և Կապանում ծանոթացել է նաև նորակառույց դպրոցի ու մանկապարտեզի պայմաններին:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: