Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման:
«Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս մյուսներին զսպվածություն դրսևորել, բայց ինքը լիովին աջակցում է Իսրայելին»,- շեշտել է Իրանի գլխավոր դիվանագետը։
Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում։