ԱՄՆ ավիահարվածները Սիրիայում զենքի և զինամթերքի պահեստներին, որոնք Վաշինգտոնի համոզմամբ պատկանում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, նախազգուշական ազդանշան էին Թեհրանի համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Սա հզոր նախազգուշական ազդանշան է։ Հուսով ենք՝ Իրանը ընդունեց դա։ Եթե ոչ, հարձակումները կշարունակվեն»,- ասել է Կիրբին:
Նա հավելել է, որ հարվածները նաև վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը «Իրանին պատասխանատու է համարում» Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա մի քանի հարձակումների համար։