Սաուդյան Արաբիան Իսրայելին կոչ է անում զերծ մնալ Գազայի հատվածում ցանկացած ցամաքային գործողությունից, քանի որ դրանք սպառնալիք են խաղաղ քաղաքացիների կյանքի համար: Այդ մասին նշված է Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Սաուդյան Արաբիան դատապարտում է Գազայի հատվածում Իսրայելի ցանկացած ցամաքային գործողություն, քանի որ դրանք սպառնում են խաղաղ պաղեստինցիների կյանքին՝ նրանց ավելի մեծ վտանգների ենթարկելով և անմարդկային պայմաններ ստեղծելով:
Թագավորությունը նախազգուշացնում է պաղեստինցի եղբայրական ժողովրդի դեմ միջազգային իրավունքի այդ աղաղակող և չարդարացված խախտումների շարունակման վտանգի, ինչպես նաև այն լուրջ հետևանքների մասին, որոնք դրանք կունենան աշխարհում և տարածաշրջանում կայունության համար»,- ասված է փաստաթղթում: