Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ առանց Գազայի բնակչության շրջանում մեծ կորուստների՝ անհնար է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն Իսրայելին կոչ է անում խաղաղ լուծում փնտրել, այլ ոչ թե ավարտին հասցնել այրված հողի ռազմավարությունը:
Լավրովը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և իրականացնել հումանիտար ծրագրեր խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ այժմ Գազայի բնակիչները շրջափակման մեջ են և կանգնել են հումանիտար լուրջ խնդիրների առջև։