Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կայունացումը և բարելավումը համապատասխանում է երկու երկրի հիմնարար շահերին և համաշխարհային հանրության ընդհանուր ակնկալիքն է` հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք պետք է պատասխանատու գործենք աշխարհի, պատմության և ժողովրդի հանդեպ և իրականում նպաստենք Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կայունացմանն ու բարելավմանը՝ հիմնված նախագահ Սի Ծինփինի առաջադրած փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության երեք սկզբունքների վրա»,- ասել է նա։
Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման սպասելիքներին։ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ իր այցի նպատակն է նպաստել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների շուտափույթ վերադարձին առողջ և կայուն զարգացման ուղի: