Նյու Յորքում հակաիսրայելական բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները հավաքվել են Grand Central կայարանի շենքում, ԱՄՆ իշխանություններից պահանջել են հրադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, ինչպես նաև դադարեցնել Իսրայելի ֆինանսավորումը։ Վերջինիս գործողությունները ցուցարարները «հանցագործություն» են որակել:
Ակցիայի մասնակիցրերը դուրս են եկել Պաղեստինի դրոշներով և հակաիսրայելական գրառումներով պաստառներով: Իրավապահները փակել են շենքի կենտրոնական հատվածը։ Լրատվամիջոցների տվյալով՝ ավելի քան 300 ցուցարար բերման է ենթարկվել: