Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոս-տենկոյի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Ղազախստանում հոկտեմբերի 29-ը հայտարարվել է համազգային սգո օր: Վթարի պահին հանքում եղել է 252 մարդ. առնվազն 32 մարդ զոհվել է, 18-ն անհետ կորած է համարվում:
Տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: