ԼՂ-ից Հայաստան բերված տրանսպորտային միջոցների համար մինչև հոկտեմբերի 25-ը նշանակված տուգանքները բեկանվել են, սակայն, հոկտեմբերի 26-ից արդեն բոլոր խախտումների համար պատասխանատվություն է գործելու,- հայտնել է Ներքին գործերի նախարարի տեղակալը: Ի դեպ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱՊՊԱ պայմանագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լինեն զգալի զեղչված:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: