Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից հետո Իսրայելը կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ և հետ կկանչի իր դիվանագետներին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը։
«Թուրքիայի հայտարարությունների սրման ֆոնին ես կարգադրել եմ այդ երկրից հետ կանչել մեր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված հանրահավաքում, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ ճանաչել Գազայի հատվածում գործողությունների պատճառով: Նա նաև հայտարարել է «խաչի և կիսալուսնի» միջև մեծ պատերազմի սկսվելու ռիսկերի մասին։