Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին դուրս գալ «խելագարության վիճակից» և անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծությունը:
«Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը, որն ակտիվացել է անցած գիշեր, կրկին ուղղված է կանանց, երեխաների և խաղաղ քաղաքացիների դեմ և խորացնում է հումանիտար ճգնաժամը։ Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա խելագարության այս վիճակից և դադարեցնի հարձակումները»,- նշել է Էրդողանը:
Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել Պաղեստինին սատարող հանրահավաքին, որը տեղի կունենա Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում այսօր երեկոյան:
Հանրահավաքին մասնակցելու են հրավիրվել Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Պաղեստինի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները: Դրան կմասնակցեն նաև Թուրքիայի իշխանությունները՝ Էրդողանի գլխավորությամբ: