Թուրքիան Իսրայելին ռազմական հանցագործ կհայտարարի և դա կանի ողջ միջազգային հանրության առաջ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
Թուրքիայի նախագահն Իսրայելին անվանել է «օկուպանտ», նշել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չէ: Նա Գազայում արյունահեղության պատասխանատու է համարել Արևմուտքին:
«Արևմո՛ւտք, դիմում եմ ձեզ: Ցանկանո՞ւմ եք պատերազմ խաչի և կիսալուսնի միջև: Իմացե՛ք՝ այս ժողովուրդը կենդանի է, այս ժողովուրդը կանգուն է։ Ինչպիսին Լիբիայում, Ղարաբաղում էինք, նույնը կլինենք Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը դրական է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ բանաձևի ընդունումը: