Մոսկվան մտադիր է շարունակել ակտիվ աշխատանքը «Կասպյան հնգյակի» ձևաչափով, որին մասնակցում են նաև Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ այդպիսով տարածաշրջանը կամրապնդի դիրքերը՝ որպես միջազգային արդյունավետ գործակցության գոտի։
«Հարկավոր է հասկանալ՝ ինչպես կարող ենք կյանքի կոչել Կասպից ծովում ռուսական շահերը, նպաստել տարածաշրջանում առևտրային, տնտեսական, տարանցիկ, գիտական, հումանիտար, բնապահպանական և այլ ոլորտների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարության առաջնահերթություններից է նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչումը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: