Այս տարվա առաջին 9 ամիսների հաշվարկով1000 խոշոր հարկատուները միասին բյուջե են վճարել 2023-ի 9 ամիսների ընդհանուր հավաքագրված հարկերի 77.8 տոկոսը: Զգալի աճել են հատկապես տեխնիկայի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների վճարները, ինչը բացատրվում է և՛ վերաարտահանման գործոնով, և՛ ներքին շուկայում սպառման ավելացմամբ: Ակտիվություն են ցուցաբերում նաև բանկերը. գործող 17 բանկերից 15-ը 1000 խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: