Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին Երևանում հյուրընկալել է հայ գործընկերը: Համատեղ ասուլիսում անդրադարձ է եղել ԼՂ-ում մնացած հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին:
«Հինգ հազարից ավելի հուշարձան, 20-ից ավելի թանգարան մնացել է ԼՂ տարածքում»,- հայտարարել է Ժաննա Անդրեասյանը։
Ֆրանսիայի մշակույթի նախարարն իրազեկել է, որ ԼՂ-ում մշակութային ժառանգության հարցով ֆրանսիական կողմը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: