Հոկտեմբերի 26-ին Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմն ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին։ Այս մասին տեղեկացնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:
Նախարար Բիլստրյոմը վերահաստատել է Շվեդիայի շարունական աջակցությունը Հայաստանին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Շվեդիա երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները և
ԵՄ շրջանակներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Դեսպանը նախարար Բիլստրյոմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։