ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Fox News-ին ասել է, որ Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսավորումը պետք է իրականացվի առանձին։
Նա հասկացրել է, որ չի պաշտպանի Ուկրաինային և Իսրայելին 106 միլիարդ դոլարի օգնության միասնական փաթեթ տրամադրելու՝ Սպիտակ տան առաջարկը, ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ:
Մայք Ջոնսոնն ընդգծել է, որ պետք է տարանջատել այդ հարցերը, քանի որ օրենսդիրները ցանկանում են ստանալ «հաշվետվություններ ծախսված գումարների մասին», ինչպես նաև տեղեկություններ Ուկրաինայի հետ կապված վարչակազմի ապագա ծրագրերի վերաբերյալ։