ԱՄՆ-ը և Թուրքիան խորհրդակցում են Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նավերի ներկայությունը մեծացնելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Դիվանագետը վստահեցրել է սենատորներին, որ Միացյալ Նահանգները ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սև ծովում, և դա մշտական քննարկման թեմա է դաշնակից Թուրքիայի հետ, որը վերահսկում է ռազմանավերի մուտքը Սև ծով:
Օ՛Բրայենը պնդել է, որ Վաշինգտոնը հետ է պահում Անկարային էներգետիկ ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության ամրապնդումից։ Փոխարենը ԱՄՆ-ն առաջարկում է Թուրքիային ամրապնդել երկկողմ հարաբերությունները։