Իսրայելը Եգիպտոսի և Կատարի իշխանությունների միջնորդությամբ ՀԱՄԱՍ շարժման հետ անուղղակի բանակցությունների ժամանակ առաջարկել է հրադադար՝ բոլոր պատանդների ազատ արձակման և մահացածների մարմինները վերադարձնելու դիմաց: Առաջարկը, սակայն, մերժվել է։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկություն ունի, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 229 մարդու։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պահանջել է տևական զինադադար՝ որպես Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման պայման։ Իսրայելի իշխանություններն էլ մերժել են այդ պահանջը։