Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո X-ի իր էջում հայերեն հետևյալ գրառումն է արել.
«Առերեսվելով աննկարագրելիին՝ պետք է հիշենք և պետք է գործենք. հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստան այցիս առաջին օրը։ Մտքով և գործով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին»: