Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, որը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրի միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակում նրանց առաջնային կարիքների և հետագա իրավունքների հասցեագրմանը: