ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկվել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։
Վճարման գործընթացը շարունակվում է։
Հիշեցնենք, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝ https://dimum.ssa.am/)։