Հայաստանցի պաշտոնակցի հետ ասուլիսում Հունգարիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրին, նշել, որ այն կերաշխավորի տարածաշրջանում հանգիստ գոյակցությունն ու երկրների տնտեսական զարգացումը:
Միրզոյանն էլ ընդգծել է, որ դա հնարավոր է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչմամբ, իսկ վստահության համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքների և այնտեղ թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հասցեագրումը: