Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը. հայտնել է ԱԺ նախագահը և նշել, որ կա արդեն ձևավորված կառույց, որը կզբաղվի կոմունիկացիաներով:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ խորհրդարանի խոսնակն ասել է, որ «միջանցքի» թեման այլևս ակտուալ չէ, իսկ խաղաղության մասին խոսակցություններն ակտիվացել են ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի ղեկավարության կողմից:
Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ մոտ ժամանակներս դրական տեղաշարժ կլինի նաև Թուրքիայի հետ հարաբերություններում:
Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահ) - ՀՀ-ն չի կարող իրեն դուրս դնել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր ճանապարհները՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն, և ես ձեզ խոստանում եմ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 11, 12, 14 տոկոս ենք ունենում, կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու, և մեր քաղաքացիները տեսնելու են: Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր: