Հոկտեմբերի 19-20-ը Երևանում նախատեսված «Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության, անվտանգության» գագաթնաժողովը հետաձգվել է՝ ԼՂ-ից բռնագաղթածների հումանիտար վիճակով պայմանավորված:
Այդուհանդերձ մի քանի տասնյակ տեսաուղերձներ են հնչել՝ նպատակ ունենալով ուժեղացնել խաղաղության և անվտանգության գործընթացում կանանց դերը:
Մի շարք բանախոսներ նաև իրենց համերաշխությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, խստորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան: