Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բարձր է գնահատել երեկ Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետների հետ ոչ պաշտոնական շփումները: Նա հայտարարել է. «Վրաստանը՝ որպես երկու երկրի՝ Հայաստանի և Ադրբեջանի անաչառ, չեզոք, օբյեկտիվ միջնորդ և բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Ղարիբաշվիլին։