«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ: Դատախազությունը պարզել է, որ 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը դադարեցվել է ապօրինի: Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով: Ուղղակի վաճառքի պայմանագրով օտարված պատմամշակութային հուշարձան հանդիսացող այս շենքը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան