Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու վստահված գույքը հափշտակելու՝ 4-ական, սառը զենք կրելու՝ 3, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, ավազակության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, փողերի լվացման և անձնական տվյալներին տիրանալու կամ հրապարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավորր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և խարդախության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: