Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հռչակագիր է ընդունել: Դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ Կոնգրեսը միանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի կոչերին՝ ազատ արձակելու Ադրբեջանում կալանավորված Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին: Հռչակագիրը համերաշխություն է հայտնում Ղարաբաղի հայերին աջակցող Հայաստանի իշխանություններին: