Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «Արաքսի ավազան» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային երկու հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից՝ տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ապօրինի խորքային հորերի շահագործումը։