Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։ Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։
Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից՝ վերստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի հանձնարարականը՝ խախտումները վերացված չեն, չունի համապատասխան ջրօգտագործման թույլտվություն և շարունակում է ապօրինի ջրառը։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝
-
կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը.
-
խորքային հորը կապարակնքվել է.
-
տնօրենի նկատմամբ նշանակվել է 800 000 ՀՀ դրամի չափով տուգանք։