Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Առարկայորեն քննարկվել է Անդրկովկասում առկա իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած՝ Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: